Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Օպերային երաժշտության երեկո

Օպերային երաժշտության երեկո
03.12.2013 | 15:20

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։

Գրիգոր Վերները ծնվել է Երևանում: Նա ավարտել է Գնեսինների անվան ուսումնարանը (Մոսկվա) և Հանս Էյսլերի երաժշտական ակադեմիան (Բեռլին): 2010 թվականից նա Մարիինյան թատրոնի երիտասարդ երաժիշտների ակադեմիայի մենակատար է:

Մարինա Նաչկեբիան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2008թ. նա դարձել է Ուկրաինայի Շալյապինի անվան 8-րդ միջազգային մրցույթի (վոկալ և երգչախմբային արվեստ) գրան պրիի մրցանակակիր, 2009թ.՝ Իտալիայի Եվտերպա 11-րդ միջազգային մրցույթի (կամերային երաժշտություն, Իտալիա) գրան պրիի մրցանակակիր, 2012թ.՝ ՄոնսերրատԿաբալիեի անվան միջազգային օպերային մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիր (Իսպանիա, Զարագոզա), 2012թ.՝ Լուչիանո Պավարոտտիի անվան միջազգային օպերային մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիր (Իտալիա, Վերչելլի):

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ